Նորություններ

Փոփոխություններ ֆուտբոլի կանոններում

Սպորտ 2018-11-23

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը՝ IFAB-ը, կազմակերպության առաջիկա նիստին նորամուծություններ կմտցնի ֆուտբոլի կանոններում։

IFAB-ն առաջարկում է մտցնել հետևյալ փոփոխությունները՝

 

  • փոփոխության ընթացքում ֆուտբոլիստները պետք է լքեն խաղադաշտը մոտակա եզրային կամ ճակատային գծից, այլ ոչ թե տեխնիկական գոտուց (aյդկերպ նրանք կկրճատեն փոփոխությունների համար ծախսվող ժամանակը),
  • 11-մետրանոցները կիրացվեն ոչ թե հերթով, այլ ABBA ձևաչափով,
  • ավելի մանրամասն կնկարագվի ձեռքով խաղի կանոնները,
  • կփոխվեն «վիճելի գոլի» կանոնները,
  • 11-մետրանոցի հարվածի ժամանակ դարպասապահը պետք է գծին պահի միայն մեկ ոտքը,
  • ազատ հարվածը և դարպասից հարվածը թիմերը կարող են խաղարկել սեփական տուգանային հրապարակում,
  • ոչ սպորտային պահվածքի համար թիմի պաշտոնական ներկայացուցիչները կպատժվեն դեղին և կարմիր քարտերով։

 

Նշենք նաև, որ որոշումը կընդունվի 2019 թվականի մարտին։

 

Աղբյուրը՝ Mamul.am

 

 

 

 

 

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: