Նորություններ

Կարլսենն ու Կարուանան ռեկորդ են սահմանել

Սպորտ 2018-11-22

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի թագի համար պայքարում աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի և հավակնորդների մրցաշարի հաղթող ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի միջև մրցախաղը ոչ-ոքիների անընդմեջ քանակով ռեկորդ է սահմանել։ Շախմատիստները մեկնարկային 9 պարտիաները ոչ-ոքի են ավարտել՝ գերազանցելով 1995-ին սահմանած Գարի Կասպարով-Վիշվանաթան Անանդ մրցախաղի ռեկորդը՝ 8 մեկնարկային ոչ-ոքի։ Շախմատային թագի համար պայքարում չեմպիոն Կարլսենն ու հավակնորդ Կարուանան դեռ պետք է անցկացնեն 3 պարտիա: Եթե դրանից հետո էլ ընդհանուր հաշիվը հավասար լինի, ապա շախմատիստները կանցկացնեն թայ-բրեյք: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: