Նորություններ

<<Գերմաներենի շաբաթ >> Լճկաձորի հիմնական դպրոցում

Կրթական 2018-11-19

Ժամանակակից հասարակություններին բնորոշ է միջպետական հարաբերությունների ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խորացումը, գիտու­թյան և տեխնիկայի առաջընթացը և գիտատեխնիկական տեղեկատվության պարբե­րական փոխանակումը։ Այս տեսանկյունից ավելի մեծ կարևորություն է ստանում օտար լեզուների դերը՝ որպես աշխարհում գիտատեխնիկական առաջընթացի, սոցիալ-տնտեսական զարգացումների և միջմշակութային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր մշակույթների ներկայացուցիչների շփման, հաղորդակցման գործուն միջոց: Օտար լեզուների տիրապետումը կարևոր է նաև տարբեր մասնա­գետների համար՝ իրենց մասնագիտության մեջ միջազգային զարգացում­նե­րին հետևելու, այլալեզու գործընկերների հետ շփումների, միջազգային հարթակներում սեփական փորձը և ձեռքբերումները ներկայացնելու, այլոց փորձին ծանոթանալու և այլ նկատառումներով։ Գերմաներենի նկատմամբ սեր առաջացնելու նպատակոց Լճկաձորի հիմնական դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Մերի Դանիելյանը դպրոցում հայտարարեց <<Գերմաներենի շաբաթ>>, որի շրջանակներում բոլոր դասարաններում կազմակերպեց բաց դասեր, քննարկումներ, միջոցառումներ , ինչպես նաև աշակերտները պատրաստեցին մի շարք հետաքրքիր պաստառներ:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: