Նորություններ

Դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ ոսկե մեդալակիր

Սպորտ 2018-11-19

Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվող դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչ, 19-ամյա Միքայել Միքայելյանը։ Հայ դահուկորդը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում գրավել է 1-ին տեղը մինչև 20 տարեկանների մրցապայքարում (ընդհանուր հաշվարկում 5-րդ տեղ)՝ վաստակելով 79,12 միավոր: Միքայել Միքայելյանն ապահովել է իր մասնակցությունը 2019 թվականի աշխարհի առաջնության եզրափակչին: Մրցաշարին 8 երկրի 45 մարզիկ է մասնակցել: Մեր մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը (Աշոցք) 12-րդն էր, իսկ Արման Մատինյանը (Վանաձոր)՝ 29-րդը, Կատյա Գալստյանը (Աշոցք)՝ 23-րդը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: