Նորություններ

Բաց դաս Մեդիագրագիտության վերաբերյալ

Կրթական 2018-11-19

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտների հետ Մեդիագրագիտության կրթական շաբաթվա շրջանակներում Հասարակագիտության և Ինֆորմատիկայի ուսուցիչներ Հ.Գևորգյանի և Ա.Մովսիսյանի կողմից անցկացվեց բաց դաս: Դասի հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում: Դասի նպատակը մեդիան ճանաչելն էր, դրա դերն ու նշանակությունը հասկանալը, մեդիայի գործողություններին ճիշտ արձագանքելու հմտությունների ձևավորումը: Դասը սկսվեց կարճ դասախոսությամբ՝ մեդիայի պատմության ժամանակացույցից մինչև մեր օրերում դրա կիրառելիության սահմանների վերաբերյալ բովանդակությամբ: Որպես խթանման փուլ ուսուցիչները ընտրել էին «անթել հեռախոս» խաղը, ինչը և տրամաբանական էր, և զավեշտալի: Դասի ընթացքում «Մեդիամարտ»-ի միջոցով դասին մասնակցող խմբերի «News.am», «Azatutyun radiokayan», «Das.am», «Google.com» աշակերտները ուսուցիչների օգնությամբ բացահայտեցին իրենց իմացությունն ու հենց այդ դասին ձեռք բերված գիտելիքների պաշարը: Դասի ավարտին որպես ամփոփում, առաջադրվեց երեխաներին անհատական հաղորդագրություն տարածել իրենց դպրոցի վերաբերյալ: Արդյունքում շատ հետաքրքիր լուրերի, գովազդի, տեղեկատվության, ցանկությունների տեսքով գնահատական տրվեց իրենց դպրոցին: Ա.Ալեքսանյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: