Նորություններ

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը՝ այսօր

Սպորտ 2018-11-16

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին, Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին կխաղա ամբողջովին սպիտակ, իսկ Ջիբրալթարի հավաքականը՝ ամբողջությամբ կարմիր մարզահագուստով: ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է մեր ընտրանու՝ 22 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակն առաջիկա խաղի համար: Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղում մեր հավաքականը պարտություն էր կրել նվազագույն հաշվով: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: