Նորություններ

Մեդիագրագիտության դաս

Կրթական 2018-11-16

Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5֊9֊ը հայտարարել էին Մեդիագրագիտության կրթական շաբաթ՝ Հայաստանի բոլոր դպրոցներում։ Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում պրն Ս. Ներսիսյանն անցկացրեց Մեդիագրագիտության դաս՝<<Մեդիագրագիտություն.լուրը,լրագրությունն ու հասարակությունը>> խորագրով։Ինչես նաև կատարվեց այց տեղի տպագրատուն,որտեղ երեխաները ծանոթացան տպագրման գործընթացին։ Աշակերտական խորհուրդը նախաձեռնեց և այցելեց Արմավիր քաղաքի <<Հայրենականչ>> խմբագրատուն,որտեղ ծանոթացան գլխավոր խմբագիր՝ Ռաֆայել Սահակյանի հետ։Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում,եղան հարց ու պատասխաններ,իսկ այցի վերջում պրն Սահակյանը նվիրեց իր գրքերից մեկը։

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: