Նորություններ

..ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ,,

Կրթական 2018-11-16

Այսօր` 15. 11.2018թ, Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն դպրոցը կազմակերպել էր բարեկամական հեռուստակամուրջ Արցախի թիվ 3 միջնակարգ դպրոցի և Սանկտ-Պետերբուրգ քաղաքի թիվ 138 դպրոցների հետ: Հեռուստակամուրջի նպատակը բարեկամական կապերի ամրապնդումն ու փորձի փոխանակումն էր դպրոցի աշակերտների և պետությունների միջև: Դպրոցները նախապես միմյանց փոխանցել էին տեսանյութեր իրենց երկրի պատմության, մշակույթի , ավանդույթների և դպրոցի մասին: Հեռուստակամուրջի կազմակերպման և անցկացման համար հատուկ շնորհակալություն մեր Արցախի և Սանկտ- Պետերբուրգի գործընկերներին ինչպես նաև մեր դպրոցի տնօրինությանը, նախագծի կազմակերպիչ Անահիտ Դալլաքյանին և աջակցող անձնակազմին, ռուսերենով ուսուցմամբ 5-9-րդ դասարանի աշակերտներին:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: