Նորություններ

«Մեդիա»

Կրթական 2018-11-15

Նոյեմբերի 8-ին Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում ԿԳՆ կողմից երաշխավորված «Մեդիագրագիտություն» ձեռնարկի նյութերի ու թեմաների հիման վրա անցկացվեց բաց դաս՝ «Մեդիա» խորագրով: Դասի ընթացքում կատարվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և «Բունուս» կրթական նախաձեռնության հետ համատեղ պատրաստած վիդեո դասի դիտում, ապա քննարկում։ Ուսուցչուհին ներկայացրեց զանգվածային լրատվական միջոցները՝ որպես իշխանության ճյուղ, այնուհետև անդրադարձավ մեդիայի պատմությանը, ինչը ուղեկցվեց տարեթվերը և նկարները ներկայացնող սահիկով: Դասի ընթացքում աշակերտները տեսանյութերի միջոցով իմացան նաև, ինչ է լուրը և լուրի պատմությունը ծանոթացան «պահապան շներ» արտահայտությունը: Դասի կշռադատման փուլում աշակերտները քառաբաժան աղյուսակի միջոցով վեր հանեցին դասի ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները: Դասն ավարտվեց հետաքրքրաշարժ «Մեդիամարտ» խաղով, որի միջոցով սովորողները տիրապետոցին մեդիագրագիտության, տեղեկությունների ստուգման, թվային անվտանգության սկզբունքներին: Հասարակագիտության ուսուցչուհի Լիա Գրիգորյան

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: