Նորություններ

Զավեն Անդրիասյանը դարձել է Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

Սպորտ 2018-11-14

Ավարտվել է ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցող Winter Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվել են երկու շրջանային մրցաշարեր՝ A և B խմբերով: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալևսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում մեր գրոսմայստերն ուժեղ է գտնվել իր մրցակցից՝ դառնալով B խմբի հաղթող: B խմբում հաջող է հանդես եկել նաև պատանի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 5 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Մրցաշարի A խմբի հաղթող է դարձել Կուբայի ներկայացուցիչ Պերես Յունիևսկին՝ վաստակելով 7 միավոր: Այս ենթախմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը վաստակել է 5 միավոր՝ կիսելով 2-5-րդ հորիզոնականները: Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: