Նորություններ

Սպորտլանդիաների շարք տարրական դասարաններում

Կրթական 2018-11-14

Հոկտեմբեր ամիսը Ստեփանավանի N2 հիմնական դպրոցում սպորտային էր. տարրական դասարաններում տեղի ունեցան սպորտլանդիաներ:Առաջին մրցույթը տեղի ունեցավ 2-րդ դասարաններիի աշակերտների մասնակցությամբ: Միմյանց հետ պայքարում էին <<Արև>> և <<Լուսին>> թիմերը: Հետաքրքիր և զվարճալի խաղերի արդյունքում գրանցվեց ոչ ոքի արդյունք: Երրորդ դասարաններում մրցասպարեզ դուրս եկան<<Ծիածան>> և <<Անձրևիկ>> թիմերը: Թեժ պայքարում հաղթող ճանաչվեց <<Անձրևիկ>> թիմը, իսկ 4-րդ դասարանների <<Սպիտակ արքա>> և <<Սև արքա>> թիմերում հաղթող ճանաչվեց <<Սև արքա>>թիմը: Մրցութային բոլոր խաղերն էլ հետաքրքիր էին և բազմաբնույթ: Աշակերտները մասնակցեցին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: