Նորություններ

Առաջին հորիզոնականը՝ միջազգային փառատոնի մրցումներում

Սպորտ 2018-11-13

Նոյեմբերի 3-9-ը ՌԴ Պերմ քաղաքում կայացել են ԱՊՀ երկրների դպրոցականների 6-րդ մարզական միջազգային փառատոնի մրցումները։ ՀՀ պատվիրակությունը մրցումներին ներկայացել է 7 մարզաձևում՝ բասկետբոլ (պատանիներ), բասկետբոլ 3X3 (աղջիկներ), վոլեյբոլ (պատանիներ), շախմատ (պատանիներ և աղջիկներ), սեղանի թենիս (պատանիներ և աղջիկներ), բադմինթոն (պատանիներ և աղջիկներ) և մինի-ֆուտբոլ (պատանիներ): Մեր երկիրը ներկայացնող դպրոցականների թիմը զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը՝ թիմային հաշվարկով առաջ անցնելով ԱՊՀ մյուս պետություններից և նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: