Նորություններ

Շնորհավորանք սիրելի տնօրենին

Կրթական 2018-11-09

Երջանիկ է նա, ով իր կյանքը նվիրում է հասարակությանը, լույսի մի շող է թողնում յուրաքանչյուրի հոգում, կարողանում է ամբողջովին նվիրվել իր գործին, սիրել մարդկանց և վայելել բոլորի սերն ու վստահությունը: Ահա այսպիսին է մեր դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը: Մարդ, ով իր անցած պաշտոնավարության ընթացքում վայելել է բոլորի հարգանքն ու սերը, անցել է մի ուղի, որն արժանի է հիացմունքի և երախտագիտության, ով ուժ և ոգևորություն է տալիս յուրաքանչյուր նախաձեռնության: Աշակերտական խորհուրդը իր երախտագիտությունը և շնորհավորանքի խոսքը հղեց սիրելի տնօրեն Աստղիկ Ավետիսյանին՝ տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ, շնորհեց <<Ամենալավ տնօրեն>> տիտղոսը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: