Նորություններ

Մբապեն՝ Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր

Սպորտ 2018-11-09

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ֆուտբոլիստը ռեկորդակիր է դարձել երկու նվաճման համար: 19-ամյա ֆուտբոլիստը երկու ձեռքբերումն էլ գրանցել է 2017-ին։ Ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում գոլի ամենաերիտասարդ հեղինակն է. «Մոնակոյի» կազմում Մբապեն գոլ է խփել թուրինյան «Յուվենտուս»-ին։ Այդ պահին նա 18 տարեկան 140 օրական էր։ Մբապեն նաև դարձել է «Ոսկե գնդակի» ամենաերիտասարդ հավակնորդը՝ որպես լավագույն ֆուտբոլիստ։ Նա հայտնվել է ցուցակում 2017 թ. հոկտեմբերի 9-ին, երբ 18 տարեկան 293 օրական էր։ Ֆուտբոլիստը կգրանցվի 2020 թվականի «Գինեսի ռեկորդակիրների գրքում», որը կհրատարակվելու է 2019-ին։ Կիլիան Մբապեն CIES Football Observatory վերլուծական ընկերության վարկածով աշխարհի ամենաթանկ խաղացողն է։ Ընկերությունը Մբապեին գնահատել է 216,5 միլիոն եվրո։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: