Նորություններ

Էքսկուրսիա, որի նպատակն էր օժանդակել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը

Կրթական 2018-11-09

2018 նոյեմբերի 5ին, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի դասղեկներ Սոսաննա Ավագյանի/11տնտեսագիտական/ և Լալա Միրզոյանի /11 պատմական հոսք/ կողմից կազմակերպվել էր էքսկուրսիա, որի նպատակն էր օժանդակել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: Դրա շրջանակներում աշակերտները հնարավորություն ունեցան լինելու Հայաստանի առաջատար բանկերից Ինեկոբանկում և ԻնգոԱրմենիա ապահովագրական ընկերությունում: Ինեկոբանկում հաճախորդների սպասարկման բաժնի պատասխանատուն ներկայացրեց բանկի բաժինները, գործունեությունը, որից հետո անցկացրեցին տեղեկատվական բնույթի դասախոսություն - ցուցադրություն: Հարց ու պատասխանի ընթացքում աշակերտները դրսևորեցին իրենց առարկայական գիտելիքները ձեռնարկատիրություն առարկայից, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: ԻնգոԱրմենիա ապահովագրական ընկերությունում հմուտ դասընթացավարը անցկացրեց 20 րոպեանոց դասախոսություն ապահովագրական ընկերությունների մասին: Ընթացքում քննարկումներին ընդգրկեց նաև աշակերտներին, ովքեր բավական ակտիվ էին պատասխանում հարցերին: Մրցույթային հարցին պատասխանած 11 տնտեսագիտական հոսքի աշակերտուհի Անի Շահվերդյանը ստացավ հնարավորություն 1 շաբաթ այցելել Ինգո Արմենիայի Վանաձորի մասնաճյուղի և գործնականորեն ծանոթանալ գործունեությանը և աշխատանքներին : Աշակերտները բացառիկ հնարավորություն ունեցան լինել նաև Կենտրոնական բանկում: Այստեղ ծանոթացան Հայկական դրամի ստեղծման պատմությանը, դրամի տեսակների զարգացման պատմական ընթացքին, տեսան տարբեր դարաշրջանների և ազգերի հատած դրամներ, թղթադրամներ: Աշխատակիցը ցուցադրեց 2018թ-ից շրջանառության մեջ դրվող նոր թղթադրամները, հայտարարված մրցույթի արդյունքում ներկայացված և մրցույթը չհաղթահարած նմուշները: Սարքի օգնությամբ սովորեցին տարբերել կեղծ և իսկական դրամը, ծանոթացան հոբելյանական նմուշներին, ստացան նվերներ: Ազգային արժեքների ճանաչողության նպատակով այցելեցինք նաև Մեգերյան կարպետ գորգագործականը, որտեղ աշակերտները ծանոթացան գորգագործության արվեստին: Հմուտ էքսկուրսավարը ներկայացրեց ինչպես են հնում ներկայում մանում թելը, ներկում, օրինակով ներկայացրեց գորգագործության տեխնիկան, դժվարությունները: Գործարանի թանգարանային հատվածում ծանոթացան պատմական և ազգային արժեք ներկայացնող ցուցանմուշներին, գորգագործական նախշերին: Գորգերի մշակման բաժնում աշակերտներին գործնականորեն ցուցադրեցին ինչպես են գորգը բերում ապրանքային տեսքի: Ուսումնաճանաչողական էքսկուրսիան բավականին հագեցած էր և ապահովում էր մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: