Նորություններ

Հայտնի են Սամբոյի աշխարհի առաջնությանը մեկնող հայ մարզիկների անունները

Սպորտ 2018-11-08

Նոյեմբերի 9-ից 11-ը Բուխարեստում անցկացվող Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականը: Կանանց առաջնությունում հանդես կգան Ասյա Լալազարյանը 48 կգ և Աննա Մկրտչյանը +80 կգ քաշային կարգում: Տղամարդկանց մարզական սամբոյի առաջնությունում կունենանք 7 մասնակից․ 1. Կիրակոսյան Տիգրան -52 կգ 2. Մանուկյան Մաքսիմ -57 կգ 3. Նիազյան Արման -62 կգ 4. Մանուկյան Ռաֆիկ -68 կգ 5. Ղազարյան Արսեն -74 կգ 6. Գրիգորյան Դավիթ -82 կգ 7. Սահակյան Գրիգոր -90 կգ Եվս 5 մարզիկ ուժերը կչափեն մարտական սամբո դասու․ 1. Մխիթարյան Գրիգոր -52 կգ 2. Մխիթարյան Մխիթար -57 կգ 3. Իսախանյան Կարեն -62 կգ 4. Վարդանյան Վաչիկ -68 կգ 5. Պետրոսյան Դավիթ -82 կգ Ըստ նախնական հայտերի՝ Sala Polivalenta մարզապալատի գորգ դուրս կգա 77 երկիր ներկայացնող 720 մարզիկ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 27 հավաքածու՝ տղամարդկանց մարզական և մարտական, կանանց մարզական 9-ական քաշային կարգերի համար: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Ղազարյանը, Վովիկ Խոջայանը: Նշենք նաև, որ հաղթողներն ու մրցանակակիրները կստանան նաև դրամական պարգևներ՝ ոսկե մեդալի համար՝ 3000, արծաթե մեդալի համար՝ 2000, բրոնզե մեդալի համար՝ 1500 ԱՄՆ դոլար: Առաջնության խորհրդանիշը գորշ գայլն է։ Ըստ Ստրաբոնի՝ ռումինների նախնիները՝ դակերը, իրենց այդպես էին կոչում՝ Daoi: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: