Նորություններ

<< Ա >> տառի թագադրումը

Կրթական 2018-11-08

<< Ա >> տառի թագադրումը Հոկտեմբերի 17- ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցի 1- ին դասարանցիները դասվար Կարինե Արզումանյանի հետ միասին նշեցին <<Ա>> տառի թագադրումը: Աշակերտները հաղթահարեցին մի շարք փորձություններ և գտան << մայրենիի գաղտնարան>> տանող դարպասի բանալին: Կարինե Արզումանյանը դասը անցկացրեց սլայդ- շոուի (պրեզենտացիա) միջոցով: Այն ունեցավ ճանաչողական, ուսուցողական, դաստիարակչական մեծ նշանակություն: Աշակերտները երգեցին, պարեցին, ասմունքեցին և բեմականացմամբ ներկայացրեցին, թե ինչպես է <<Ա >> տառը դարձել առաջնորդ: Օրվա խորհրդով համտեսեցին << Ա>> տառի բլիթները: Կախարդական արկղիկից դուրս եկավ << Ա >> տառը և ճախրեց երկնքում` տարածելով իր կենարար լույսը: Դպրոցի տնօրեն Լ. Սարգսյանը իր ջերմ բարեմաղթանքները հղեց բոլորին:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 8 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: