Նորություններ

ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՐ 5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵ

Կրթական 2018-11-08

Ավագ դպրոցի ուսուցիչներ` Զ.Գրիգորյանի և Ռ.Բարսեղյանի նախաձեռնությամբ մի խումբ սովորողներ այցելեցին Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետներում և լսեցին դասախոսություններ: Այցի նպատակն ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, իրազեկության մակարդակը բարձրացնելը և դեպի ԵՊՀ ուղղորդելն էր: Ապագա ուսանողները նախ եղան Քիմիայի ֆակուլտետում, որտեղ Օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Արիստակեսյանի հետ միասին իրականացրին քիմիական փորձեր՝ գործնականում ծանոթանալով գազերի ստացման եղանակներին և մեթոդներին: Այնուհետև ավագ լաբորանտ Ինեսա Պետրոսյանն աշակերտներին ներկայացրեց «Նյութի կառուցվածքային միավորներ. ատոմներ» թեմայով դասախոսությունը՝ առավել պատկերավոր ցույց տալով և բացատրելով ատոմի կառուցվածքը: Կենսաբանության ֆակուլտետի Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայում ավագ դպրոցի սորովորներին դիմավորեց ասիստենտ Տիգրան Հարությունյանը, որը նրանց ծանոթացրեց լաբորատորիայի սարքերին և պատմեց ԴՆԹ-ին ու քրոմոսոմներին վնասվածք առաջացնող նյութերի մասին՝ բացատրելով դրանց ուսումնասիրման մեթոդները և պայմանները: Սովորողները մեծապես տպավորված էին այցելությունից. այն հետաքրքիր էր և ուսուցանող:

Արարատ, ք. Մասիսի թիվ 5 ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: