Նորություններ

Ճանաչողական էքսկուրսիա

Կրթական 2018-11-06

Շարունակվում են մեր դպրոցի սաների ճանաչողական էքսկուրսիաները: Այս անգամ Xա դասարանի աշակերտները դասղեկ Վ.Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, ազգային պատկերասրահ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Աշակերտները պատմության թանգարանում մեծ հետաքրքրությամբ շրջեցին ցուցասրահներում, ծանոթացան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող հոգևոր ու նյութական մշակույթի, հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների և այլ հավաքածուների հետ: Ազգային պատկերասրահում ծանոթացան աշխարհահռչակ արվեստագետների՝ Հ.Այվազովսկու, Մ.Ավետիսյանի, Մ. Սարյանի աշխատանքների հետ, իսկ Մատենադարանում՝ հին ձեռագրերին, թարգմանչաց գրականությանը, մեր պատմիչների մատյաններին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: