Նորություններ

Հայ պատանիները հաղթանակներով են մեկնարկել շախմատի աշխարհի առաջնությունում

Սպորտ 2018-11-06

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկել է աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունը։ Առաջին տուրում Հայաստանի 9 մասնակիցներից 3-ը՝ Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը, հաղթանակներ են տոնել: Վլադիմիր Շահինյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ, իսկ Դավիթ Ալեքսանյանը, Միքայել Ռոստոմյանը, Էլեն Միրզոյանը, Սեդա Բադալյանը, Սոնա Կրկյաշարյանը պարտություններ են կրել: 2-րդ տուրում մեր 9 ներկայացուցիչներից 8-ը՝ Ռուդոլֆ Փաշիկյանը, Ալեքս Սահակյանը, Էմին Օհանյանը, Սոնա Կրկյաշարյանը, Դավիթ Ալեքսանյանը, Էլեն Միրզոյանը, Միքայել Ռոստոմյանը և Սեդա Բադալյանը հաղթանակներ են տոնել, իսկ Վլադիմիր Շահինյանը երկրորդ ոչ-ոքին է գրանցել: Նշենք նաև, որ մեր մասնակիցներից երեքի՝ Ռուդոլֆ Փաշիկյանի, Ալեքս Սահակյանի, Էմին Օհանյանի համար այս հաղթանակը երկրորդն է, և նրանք ընթանում են առաջատարների խմբում: Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: