Նորություններ

Հեքիաթասացության փառատոն

Կրթական 2018-11-06

Սառնաղբյուրի  միջնակարգ դպրոցի աշակերտներ Հռիփսիմե Գասպարյանը և Անահիտ Չոլոյանը, Գյումրիում անցկացվող  բարբառային հեքիաթասացության «Կէղնի, չի էղնի» խորագրով փառատոնին ներկայացրել են իրենց հեքիաթները ` << Ծաղիկների հեքիաթը>> և  <<Ուռենու հեքիաթը>>, հայրենի մշո  բարբառով  : Նրանք իրենց նախնիներից լսած գեղեցիկ պատմությունները    հեքիաթների էին  վերածել։ Փառատոնն անցկացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում, միջոցառմանը ներկա են գտնվել Ավետիք Իսահակյանի թոռը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը  ։ Հռիփսիմե Գասպարյանը  պարգևատրվել է Գյուրի քաղաքի և  «Մեսրոպ Մաշտոց» ոսկե  հուշամեդալով,  տանելով հատուկ մրցանակ, իսկ Անահիտ Չոլոյանը ստացավ  խրախուսական մրցանակ։

Շիրակ, գ. Սառնաղբյուրի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: