Նորություններ

Հայտնի են աշակերտների սպարտակիադայի հաղթողները

Սպորտ 2018-11-05

Ավարտվել են «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվող սեղանի թենիսի եզրափակիչ (հանրապետական) փուլի մրցումները: Տղաների մրցապայքարում սպարտակիադայի հաղթող է դարձել Լոռու մարզը ներկայացնող Ավետ Վասիլյանը: Լոռու մարզի մյուս ներկայացուցիչ Էդգար Ռաֆաելյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ Շիրակի մարզը ներկայացնող Նորայր Ղազարյանը՝ 3-րդ տեղը: Աղջիկների մրցումներում 1-ին տեղը գրավել է Արարատի մարզը ներկայացնող Սեդա Ղազարյանը։ Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Յանա Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Երևան քաղաքը ներկայացնող Ասյա Պողոսյանը՝ 3-րդ տեղը: Աղջիկների ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Արցախի Հանրապետությունը, 2-րդն է ճանաչվել Լոռու մարզը, իսկ 3-րդը՝ Երևան քաղաքը: Ընդհանուր թիմային հաշվարկով տղաների մրցումներում լավագույնն է ճանաչվել Լոռու մարզը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են Արցախի Հանրապետությունը և Շիրակի մարզը: Մրցումներին մասնակցել է հանրակրթական դպրոցների 8-12 դասարանների 66 (33-ական տղա և աղջիկ) աշակերտ: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին և մասնակիցներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հանձնվել են գավաթներ, մեդալներ, հուշանվերներ և հավաստագրեր: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: