Նորություններ

Իրավիճակային քննարկում «Գնացք 12»-ի 50-րդ խմբի մասնակից մանկավարժների մասնակցությամբ

Ուշագրավ 2018-11-02

Ինչպե՞ս արդյունավետորեն փոխգործակցել աշակերտների հետ կոնկրետ իրավիճակում, ինչպե՞ս հասկանալ նրանց բացասական վարքի հիմքում ընկած պատճառները և ի՞նչ անել հետո․․․ Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները գտնելու նպատակով «Գնացք 12» աշխատանքային սեմինարի մասնակից մանկավարժները մասնագիտական ուղղորդմամբ դուրս բերեցին երեխաների «վատ» վարքի պատճառները և վերլուծեցին մեծահասակների ճիշտ կամ սխալ արձագանքը տարբեր իրավիճակներում: Իսկ արդյունքում ձևավորվեց այն անհրաժեշտ գործիքակազմը, որն ըստ ուսուցիչների՝ արդյունավետորեն կկիրառվի դասավարման ընթացքում: Դե, իսկ եզրափակիչ հանդիպումը լի էր բարձր տրամադրությամբ, ավարտի ափսոսանքով և կրկին հանդիպելու անկեղծ ցանկությամբ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: