Նորություններ

Այցելություն <<ՔՈԱՖ>> կենտրոն

Կրթական 2018-10-31

Այցելություն ՔՈԱՖ կենտրոն Հոկտեմբերի 26-ին Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 10տնտես1 դասարանի աշակերտները մասնագիտական կողմնորոշման շրջանակներում /ղեկավարությամբ դասղեկ Լ.Ս. Թադևոսյանի/ այցելեցին Դեբեդ համայնքում գտնվող <<ՔՈԱՖ>> կրթական կենտրոն: Կենտրոնի ղեկավար Քրիստ Մարուքյանը և նրա օգնական Սեդա Մխիթարյանը երեխաներին մանրամասն ներկայացրին կենտրոնի գործունեությունը,ծանոթացրին տեխնիկապես հագեցած դասասենյակներին, հարուստ գրադարանին,ռոբոտաշինության, արհեստի և արվեստի լսարաններին: Կենտրոնը ստեղծարար միջավայրի նոր օրինակ է, այն բավականին լուրջ հարթակ է գյուղական համայնքներում ապրող երեխաների համար, նպատակը արտագաղթի կանխումն է, գյուղական համայնքների զարգացումը, երիտասարդներին նոր աշխատատեղերով ապահովելու հնարավորության ընձեռումը: Երեխաները ետ վերեդարձան մեծ տպավորություններով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: