Նորություններ

Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Ծաղկաձոր Օփեն» մրցաշարի հաղթող

Սպորտ 2018-10-30

Ավարտվել է «Ծաղկաձոր Օփեն» միջազգային մրցաշարը, որի շրջանակում անցկացվել է 4 մրցաշար: Հիմնական մրցաշարին մասնակցել են 40 շախմատիստ, այդ թվում՝ 2 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: 4 շախմատիստ՝ Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Հողմրցյանը, Դավիթ Շահինյանը և Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Նոզդրաչովն ու Արսեն Մնացականյանը, վաստակել են 6.5-ական միավոր՝ կիսելով 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արթուր Հողմրցյանը, իսկ Դավիթ Շահինյանը եզրափակել լավագույն եռյակը: Մինչև 12 տարեկանների մրցաշարի հաղթող է դարձել Դավիթ Աբրահամյանը, մինչև 10 տարեկանների ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Էդիկ Հովսեփյանը, իսկ մինչև 8 տարեկանների մրցաշարում 7.5 միավորով առաջին տեղն է զբաղեցրել Նարեկ Ղազարյանը։ Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: