Նորություններ

<<Ոսկե աշուն>>

Կրթական 2018-10-26

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում տոն էր բառի իսկական իմաստով: Դպրոցի 5-12-րդ դասարանները մասնակցում էին <<Ոսկե աշուն>> համադպրոցական միջոցառմանը: Աշունը ձև ու տեսք էր ստացել դպրոցի միջանցքներում և դասարաններում ... Աշնան երգերն ու բանաստեղծությունները ոչ միայն տրամադրություն , այլև առանձնակի շուք էին հաղորդել միջոցառմանը: Անմասն չէին նաև ծնողները , ովքեր նպաստել էին գեղեցիկ և ճաշակով` ազգայինը համադրելով ժամանակակից ճաշատեսակների պատրաստմանը և սեղանների ձևավորմանը: Միջոցառման նպատակը հողի աշխատավորի գովերգումն էր , ստեղծող ու արարող մշակի փառաբանումը : Միջոցառումը Արտենիի միջնակարգ դպրոցի մանկավարժների ,ծնողների և աշակերտների միմյանց հանդեպ հարգանքի , սիրո և նվիրվածության դրսևորում էր:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: