Նորություններ

Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը

Ուշագրավ 2018-11-14

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն:
 
2018 թվականի նոյեմբերի 1-ին կմեկնարկի ծրագրի առաջին (ոչ էլեկտրոնային)՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան այցելելու իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ: Թանգարաններ այցելությունների փուլը կավարտվի 2019-ի հունիսին:
 
Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել թանգարան կամ պատկերասրահ և ամրագրել այցի օրն ու ժամը:
 
Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ենթակայությամբ: Թանգարանների ցանկը կցվում է:
 
Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում: 
 
Նշված մշակութային օջախներ այցից առաջ Dasaran.am կայքի միջոցով պետական հանրակրթական դպրոցների աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան նախապես ամրագրելու իրենց տեղը առցանց համակարգում:
 
Աղբյուրը՝ ՀՀ մշակույթի նախարարություն
 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: