Նորություններ

Կկայանան տղաների և աղջիկների խճուղավազքի մրցումները

Սպորտ 2018-10-25

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին, «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում տեղադրված «Արարատ-73» հուշահամալիրի մոտից կմեկնարկեն պատանիների և աղջիկների խճուղավազքի մրցումները: Մասնակիցները կմրցեն տարբեր տարիքային խմբերում՝ 2002 թ.-ին ծնված տղաներն ուժերը կչափեն 2000 մ, իսկ 2003 թ.-ին ծնված և փոքր տարիքի տղաները՝ 1000 մ մրցատարածություններում: 2002 թ.-ին ծնված աղջիկները կմրցեն 1000 մ, իսկ 2003 թ.-ին ծնված և փոքր տարիքի աղջիկները՝ 500 մ մրցատարածություններում: Մրցումների կազմակերպման նախաձեռնությունը Գերմանիայի աթլետիկայի ֆեդերացիայում վերապատրաստված և օլիմպիական խաղերի մասնակից հեռացատկորդ Ամալյա Շարոյանինն է, ում աջակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան: Խճուղավազքին մասնակցել ցանկացողները պետք է մինչև հոկտեմբերի 26-ը՝ ժամը 16.00-ն, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ։ Տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով, հավաստագրերով, դրամական պարգևներով և այլ մրցանակներով: Աղբյուրը՝ Mamul.am Լուսանկարը՝ Erit.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: