Նորություններ

ԲԱՑ ԴԱՍ ՄԱՅՐԵՆԻԻՑ

Կրթական 2018-10-22

Սևանի №4 հիմնական դպրոցի IIIբ դասարանի դասվար Մարիամ Հակոբյանի անցկացրած բաց դասի նպատակն էր՝ ամփոփել ‹‹ Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ›› դասերի շարքը, բացահայտել աշակերտների կողմից թեմաների յուրացումը: Դասարանի թեմատիկ ձևավորումը, մեթոդապես ճիշտ կառուցված դասը ցույց տվեց, որ աշակերտները ոչ միայն կարողեն ուսուցչի հարցադրումներին ճիշտ պատասխանել, մեկնաբանել առած-ասացվածքները, այլև արտահայտիչ ասմունքել, վարժ ընթերցել, գտնել հոմանիշ և հականիշ բառերը: Դասապրոցեսում աշակերտների ակտիվ մասնակցությունը ցույց տվեց, որ ուսուցչուհին կարողացել էր հասնել իր նպատակին՝ ապահովել անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներ: Տնօրենության ներկայացուցիչները և ուսուցիչները մեծ բավականություն ստացան երիտասարդ ուսուցչուհու անցկացրած բաց դասից:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: