Նորություններ

Շնորհավոր տոնդ` Երևան

Կրթական 2018-10-21

Տոն ու ցնծություն էր այսօր Երևանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում: Երևանի 2800-ամյակին նվիրված համադպրոցական մեծ միջոցառումը մարզահրապարակ էր բերել հարյուրավոր դպրոցականների և ուսուցիչների: Միմյաց հաջորդող բանաստեղծական տողերը՝ նվիրված Երևանին, սիրո և հպարտության զգացումով էին պարուրում բոլորի սրտերն ու հոգիները, իսկ հոգեպարար երգերի անմար ելևէջները վետվետում էին լաջվարդ երկնքում և քնքուշ ու հարազատ զգացումներ արթնացնում յուրաքանչյուրի մեջ: Միջոցառման ընթացքում մրցասպարեզ դուրս եկան վեցերորդցիները: Ուրախության ճիչերի ու ծափերի ներքո նրանք մրցեցին միմյանց հետ՝ ներկայացնելով տարբեր տեսակի շարժախաղեր: Միջոցառումը եզրափակվեց կավճանկարչությամբ: Աշակերտներն իրենց մտքի թռիչքով վերստեղծեցին Երևանի տեսարժան վայրերը, նրա ամեն մի անկյունը: Միջոցառումն ասես փառաբանման մի հավերժական ձոն էր մեր սիրելի Երևանին…

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: