Նորություններ

Մոմավառություն՝ նվիրված մեծ հայի հիշատակին

Կրթական 2018-10-18

‹‹Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ... Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են պատել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար››: Շառլ Ազնավուր 94 տարեկանում կյանքից հեռացավ հայազգի մեծ շանսոնյեն: Սևանի №4 հիմնական դպրոցի աշակերտները մոմավառությամբ և ծաղիկներով հարգանքի տուրք մատուցեցին անմահ հայի հիշատակին: Այդ օրերին դպրոցի միջանցքում հնչում էր Շառլ Ազնավուրի հոգեպարար ձայնը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: