Նորություններ

Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մասնակցող մեր ծանրորդների և ծանրորդուհիների անունները

Սպորտ 2018-10-18

Հոկտեմբերի 20-ից 27-ը Լեհաստանի Զամոսկ քաղաքում զուգահեռաբար կանցկացվեն Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները: Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն 90 կգ քաշային Դիանա Աղաբեկյանը, գերծանր քաշային Արփինե Դալալյանը, 56 կգ քաշայիկ Համլետ Մնացականյանը, 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, 77 կգ քաշային Արա Աղամյանը, 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 94 կգ քաշային Կարեն Ավագյանը, 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը, գերծանր քաշային Արսեն Մարտիրոսյանը: Մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն 63 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը, 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ Հակոբ Մկրտչյանը և գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: