Նորություններ

ՈՒսանելի էքսկուրսիա

Կրթական 2018-10-18

<<Ֆինանսներ բոլորի համար>> ծրագրի շրջանակներում 2018թ. հոկտեմբերի 10-ին Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները էքսկուրսիա մեկնեցին ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ և Հայաստանի պատմության թանգարան երթուղով: Կենտրոնական բանկի թանգարանում նրանք ծանոթացան Հայաստանում տարբեր ժամանակներում հատված դրամների, առաջին մեսրոպատառ մետաղադրամների ու թղթադրամների հետ, իմացան՝ երբ և որտեղ հատվեցին առաջին մետաղադրամներն աշխարհում, Հայաստանում և ծանոթացան Կենտրոնական բանկի գործառույթներին: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում կազմակերպվեց մրցույթ 7 թիմերի միջև: Հաղթողները պարգևատրվեցին պայուսակներով, գրքույկներով, խաղերով: Աշակերտները էքսկուրսիայից վերադարձան՝ զինված նոր գիտելիքներով ու բարձր տրամադրությամբ: Ռ.Ղազարյան 12-րդ դասարանի դասղեկ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: