Նորություններ

Դավիթ Հովսեփյանը՝ սամբոյի պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Սպորտ 2018-10-16

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Օլիմպիական պալատում անցկացված պատանիների, երիտասարդների, աղջիկների սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը։ 29 հայ մարզիկները պայքարել են երկու տարիքային խմբերում։ Պատանիների պայքարում 48 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Դավիթ Հովսեփյանը, ով, գերազանց հաղթահարելով բոլոր գոտեմարտերը, եզրափակչում պարտվել է վրացի մարզիկին և դարձել արծաթե մեդալակիր։ Իրենց քաշային կարգերում երրորդ տեղն են զբաղեցրել ու բրոնզե մեդալներ նվաճել Ծաղիկ Հակոբյանը (40կգ) և Դավիթ Իսրայելյանը (52կգ): Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: