Նորություններ

Դպրոցի աշակերտները ուսումնաճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին COAF կենտրոնում

Կրթական 2018-10-16

Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 11հ/լ դասարանի աշակերտները դասղեկ Ն. Լ. Բարիկյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 10 ին ուսումնաճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին COAF Smart կենտրոնում, ծանոթացան կենտրոնի գործունեությանը , գործող խմբակներին մասնակցելու պայմաններին: Հաջորդ կանգառը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում էր, որտեղ հետաքրքիր էքսկուրսիոն ծրագրի շրջանակներում աշակերտները նաև ասմունքեցին՝ հիշելով Ամենայն հայոց բանաստեղծի անմահ խոսքերը: Արտագնա հաջորդ դասը Բնության և թռչունների այցելուների կենտրոնում էր: Աշակերտներն իմացան , որ Դսեղը «Հայաստանի թռչունների պահպանման միության» կողմից ճանաչվել է որպես թռչնաբանական կարևորագույն տարածք, առաջարկ ստացան նաև թռչնադիտարկում իրականացնել Դսեղի շրջակայքում: Օրվա երկրորդ մասը նվիրված էր պատմամշակութային վայրեր այցելելուն : Աշակերտները եղան Սուրբ տերունական խաչի մոտ , Սբ. Քառասնից Մանկաց եկեղեցում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: