Նորություններ

Յուլյա Վոդոպյանովան՝ Օլիմպիական խաղերի եզրափակչում

Սպորտ 2018-10-11

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային Oլիմպիական խաղերը: Հայաստանը ներկայացնող գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ: Յուլիան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների` օղակով և գնդակով մրցաձևերում: Նշենք, որ եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: Ըստ որում, հոկտեմբերի 11-ին ասպարեզ կելնի մեր երկրի ևս մեկ ներկայացուցիչ` ծանրորդ Կարեն Մարգարյանը / 77 կգ /: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: