Նորություններ

Հրաժեշտ Մեծ շանսոնեին

Կրթական 2018-10-10

Վարդենիսի ավագ դպրոցում ևս անցկացվել էր միջոցառում ի հիշատակ Մեծ մարդուն` Շառլ Ազնավուրին: Հիշատակի արարողությունը կազմակերպել էր աշակերտական խորհուրդը` հայոց լեզվի և գրականության առարկայական մեթոդ-միավորման նախագահ, վաստակաշատ ուսուցչուհի Էսմա Վասիլյանի գլխավորությամբ: Ներկայացվեց մեծ շանսոնեի կյանքի և գործունեության նշանավոր դեպքերն ու իրադարձությունները: Միջոցառումն անցավ բարձր մակարդակով, հանդիսատեսը կրկին վերապրեց մեծ արվեստագետի անցած ուղու փառավոր հիշողություններով և կյանքի դասերով, և շարունակում էր հուզվել մեծանուն շանսոնեի անունն արտաբերելիս: Մեծ հայի կյանքի օրինակը ուղեցույց- ճանապարհ է յուրաքանչյուր հայրենասեր մարդու համար:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: