Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ

Կրթական 2018-10-10

Գյումրու թիվ 8 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Ուսուցչի տոնին, որը կազմակերպվել էր կենսաբանության ուսուցչուհի Ղազարյան Լիլիթի կողմից։ Դպրոցի 9-րդ դասարանի սաներն ուսուցչի տոնին ջանք չէին խնայել, որ այն անմոռանալի լինի եւ նրանք զգան, թե աշակերտներն իրենց ինչքան են սիրում:Տոնի նպատակն ուսուցչի դերակատարության ընդգծումն է մեր երկրում: Այն մեր հանրապետության, մեր ապագայի ամենակարևոր մասնագիտություններից մեկն է: Եթե մի երկիր չունի ամուր հանրակրթական համակարգ, ապա չի կարող իր անկախ գոյությունը շարունակել: Հարգելի ուսուցիչներ, սրտանց շնորհավորում են ձեզ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում, ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը` դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 8 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: