Նորություններ

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԻՍԻ N1 ԴՊՐՈՑՈՒՄ

Կրթական 2018-10-09

Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Աշակերտական խորհրդարանի նախագահի ընտրություն: Ընտրությանը իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք թեկնածուներ՝ Սվետլանա Թադևոսյանը, Ժաննա Փիլոսյանը և Հակոբ Պետրոսյանը: Ձայների ծանրակշիռ մեծամասնությամբ ընտրողները իրենց ձայնը տվեցին հօգուտ Հակոբ Պետրոսյանի: Ընտրությունն ընթացավ բավականին կազմակերպված, ներկա էին դիտորդներ այլ դպրոցներից: Գործընթացը աշակերտին մատչելի ձևով լուսաբանեց, թե ինչպես ընտրել, ինչպես տեր կանգնել սեփական իրավունքին, ինչպես վերականգնել խախտված ընտրական իրավունքը, կանխել ընտրակեղծիքների դեպքերը: Վստահ ենք, որ այսպիսի դպրոց անցած յուրաքանչյուր քաղաքացի և՛ այսօր, և՛ վաղը պիտի լինի իր երկրի կառուցողն ու արժանավոր զավակը:

Արարատ, ք. Մասիսի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: