Նորություններ

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կրթական 2018-10-08

Մարտունու շրջանի Կոլխոզաշենի Հր. Բեգլարյանի անվան միջն. դպրոցը ծանր տարավ Հայաստանի Ազգային հերոս, Մեծ հայրենասեր, ազնիվ հայ Մարդ Շարլ Ազնավուրի մահը: 06.10.2018թ. դպրոցի ուսուցիչների և բարձր դասարանի աշակերտների նախաձեռնությամբ ստեղծվեց անկյուն, ուր դրվեցին ծաղիկներ և կազմակերպվեց մոմավառություն՝ Ազնավուրի երգերի ներքո: 12-րդ դասարանի աշակերտները ներկայացրին Ազնավուրի կյանքը, անցած ստեղծագործական ուղին և սահիկաշար Մեծ շանսոնյեի նկարներով: Բոլորը հուզված էին...

Մարտունի, գ. Կոլխոզաշենի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: