Նորություններ

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կրթական 2018-10-05

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցը ևս խոր ցավ ապրեց Հայաստանի Ազգային հերոս, մեծ հայրենասեր և իսկական հայ Մարդ Շարլ Ազնավուրի /Վաղինակ Ազնավուրյանի/ մահվան կապակցությամբ: Բարձր դասարանի աշակերտների և ուսուցիչների նախաձեռնությամբ ստեղծվեց անկյուն, ուր տեղադրվեց աշխարհահռչակ շանսոնեի դիմանկարը, դրվեցին ծաղիկներ և կազմակերպվեց մոմավառություն բոլոր աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Ամբողջ օրվա ընթացքում դպրոցում հնչեցին Շարլ Ազնավուրի երգերը: Աշակերտները երկար դասամիջոցին ներկայացրին Ազնավուրի կյանքը և անցած ստեղծագործական ուղին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: