Նորություններ

‹‹ Հաղթանակների դար ››

Կրթական 2018-10-05

Սեպտեմբերի 28-ին Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում օրվա գլխավոր հերոսները հայրենիքն ու հայրենիքի համար իրենց կյանքը զոհասեղանին դրած տղաներն էին: Միջոցառումը կրում էր ‹‹Հաղթանակների դար ›› խորագիրը: Սարդարապատից մինչև մեր օրեր ձգվող երկար, դժվարին, փորձություններով լի, սակայն փառավոր ճանապարհը, որը հաճախ սրբագործվել է հայորդիների արյամբ, դպրոցի տարբեր դասարանների աշակերտների միջոցով ու նրանց շնորհիվ կենդանացավ՝ դառնալով խոսք ու երգ, պարային կոմպոզիցիա ու տեսաշար՝ համեմված հայրենապաշտությամբ: Մեր պատմության կարևորագույն դրվագները՝ 100-ամյա ժամանակագրությամբ մեկ-երկու ժամվա ընթացքում դարձան տեսանելի ու առարկայական: Մերօրյա հեոսներն են էկրանին, ովքեր հայրենիքի պաշտպանությունն ու հայրենիքին ծառայելը դարձրին կյանքի նպատակ: Այդ հերոսների շարքում է նաև թիվ 4 դպրոցի շրջանավարտ Վիգեն Պետրոսյանը: Դպրոցը հիշում է հավերժ 20 տարեկան իր սանին, դպրոցը երբեք բացակա չի դնելու նրան, ով այսօր դարձել է օրինակ և դպրոց մտնող յուրաքանչյուր աշակերտի ուղեկիցը: Տարողունակ ու բազմաշերտ աշխատանքը՝ սցենարային տեղին լուծումներով, ճիշտ ընտրված խոսքերով ու անցումներով, երգերով ու կոմպոզիցիոն կատարումներով, դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների հարգանքի տուրքն էր հայրենքի համար նահատակված տղաներին, ինչպես նաև 100-ամյա փառավոր պատմության ինքնատիպ ներկայացումը, որը կատարվել էր բծախնդրորեն և գեղարվեստորեն: Միջոցառումն ուղեկցվում էր ցուցահանդես – ցուցադրությամբ, որն էլ իր հերթին խոսուն վկայությունն էր աշակերտների՝ հայրենապաշտության, հայրենիքի նկատմամբ սիրո դրսևորման: Ցուցահանդեսը գործում է հունիս ամսից, որն իր մնայուն տեղը կունենա ռազմագիտության դասասենյակում:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: