Նորություններ

Այցելություն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան

Կրթական 2018-10-04

Ս/թ հոկտեմբերի երեքին Dasaran-ի և թանգարանների միջև համագործակցության շրջանակում Dasaran-ի միջնորդությամբ Ավետիք Իսահակյանի տուն֊թանգարան այցելեցին Մասիս քաղաքի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմն. դպրոցի 9֊րդ դասարանի աշակերտները։ Այցի ընթացքում աշակերտները նոր գիտելիքներ ձեռք բերեցին մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի կյանքի, հասարակական գործունեության , պոեզիայի մասին։ Զգացին Իսահակյանի տան,անգամ այգու հյուրընկալ շունչը, պոետի ներկայությունն ու վայելեցին երգի թև առած ստեղծագործական գոհարները։ Թանգարանից բոլորը հեռացան հրաշալի տպավորություններով և կրկին հանդիպելու ակնկալիքով։

Արարատ, ք. Մասիսի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: