Նորություններ

ՄՈՄԱՎԱՌՈՒԹյՈՒՆ

Կրթական 2018-10-04

Օրը  ամպամած  էր,  թախծալի  ու  խորհրդավոր...  Ողջ  հայ  ժողովուրդը  սգում  է  իր  լուսավոր  զավակներից  մեկի  ցավալի  կորուստը: ... Տանձուտի  միջնակարգ  դպրոցում  աշակերտներն  ու  մանկավարժները  հավաքվել  էին  հանդիսությունների  դահլիճում և  ունկնդրում  էին  աշխարհահռչակ  երգիչ, արվեստագետ,  հայ  ազգի  նվիրյալ  զավակ  Շառլ  Ազնավուրի  հոգեթով  երգերը:   Դպրոցի  տնօրեն  Հ.  Այվազյանը  հանդես  եկավ  ցավակցական  խոսքով,  աշակերտներին  ներկայացրեց  երգչի անցած  փառահեղ  ուղին:  Այնուհետև  դպրոցի  ողջ  կազմը նկարներով  և  պաստառներով  շարժվեցին  գյուղի  Սուրբ  Սահակ  եկեղեցի,  որտեղ  տեղի  ունեցավ   մոմավառություն՝  Մեծ  հայի  հոգեհանգստի  աղոթքով:     Աշակերտների  խնկաբույր  աղոթքներով հավերժության  ճամփորդ  դարձավ  ևս  մի  լուսավոր  հայ....

Արմավիր, գ. Տանձուտի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: