Նորություններ

Սգում է ազգս...

Կրթական 2018-10-03

Սգում է ազգս, սգում է Մեծանուն Հայի կորստով: Ազգի համար ապրած, նրա վշտով տառապած ՄԵծատառով Մարդը բռնել է անմահության ճանապարհը: Սակայն նրա կատարած անգնահատելի արարաքներն ու աշխատանքները երբեք չի ջնջվելու մեր ազգի հիշողությունից: Պարտավոր ենք միշտ հիշել ու փառաաբանել նրան: Այսօր Սուրենավանի միջնակարգ դպրոցում անցկացվեց մոմավառություն՝ ի հիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Դպրոցի ողջ կոլեկտիվն ու աշակերտները խորին ցավ են ապրում: Նրա կյանքի և ապրած գործունեության մասին պատմություններ ներկայացրեց դպրոցի տնօրեն Վ.Ավետիսյանը, շեշտելով, որ բազմաթիվ սերունդներ են մեծացել նրա երգերի տակ՝ ապրել ու արարել: Նրա երգի միջոցով է նաեւ աշխարհը ճանաչել հայ աշխատավոր մարդուն: Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Մաեստրո:

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: