Նորություններ

Կենդանի Լեգենդ՝ Շառլ Ազնավուր

Կրթական 2018-10-02

Այսօր Վարդենիսի N4 հիմնական դպրոցում անցկացվեց մոմավառություն՝ ի հիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Դպրոցի ողջ կոլեկտիվն ու աշակերտները խորին ցավ են ապրում: Այսօր մեծ ցավով ու կսկիծով ենք ասում, որ այլևս մեզ հետ չէ մեծ մարդասեր Շառլ Ազնավուրը, համաշխարհային երգարվեստն ու հայ ժողովուրդը մեծ կորուստ կրեցին: Հանգչի՜ր խաղաղությամբ ,մեծն շանսոնյե: Նրա կյանքի և ապրած գործունեության մասին պատմություններ ներկայացրեց դպրոցի տնօրեն Ա.Սահակյանը, շեշտելով, որ բազմաթիվ սերունդներ են մեծացել նրա երգերի տակ՝ ապրել ու արարել: Նրա երգի միջոցով է նաեւ աշխարհը ճանաչել հայ աշխատավոր մարդուն: 94 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը: Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: Հերոսները չեն մեռնում, նրանք կենդանանում են՝ համաշխարհային պատմության մեջ ոսկե հիշողություն դառնալով։ Ազնավուրը ամենից առաջ սկզբունքների, անկեղծության, նվիրվածության տեր մարդ էր: Հավատարիմ էր Շառլ Ազնավուրը նաև իր արմատներին՝ շնորհիվ այն Հայաստանի, որին նա այդքան սիրում էր և եռանդով պաշտպանում: Երբեք չեմ մոռանա իր հուզմունքը Երևանում Ազնավուրի տան բացման ժամանակ»... ,,ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N4 հիմնական դպրոց՚՚ ՊՈԱԿ տնօրինություն...

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: