Նորություններ

ԵՍ ԱՆԿԱԽ Եմ

Կրթական 2018-10-02

Սեպտեմբերի 21-ին Տանձուտի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ անկախության 27 ամյակին նվիրված տոնական ցերեկույթ: Միջոցառումը համադպրոցական էր, որին մասնակցում էին II-XII դասարաններից ընտրված ակտիվը(շուրջ 45 աշակերտ): Ցերեկույթը սկսվեց ՀՀ պետական դրոշի հանդիսավոր մուտքով, ՀՀ պետական հիմնի կատարմամբ: Բեմը տոնական հանդերձանքի մեջ էր, զարդարված օրվա խորհուրդը բնորոշող թեմաներով: Միջոցառումը կրում էր «Ես անկախ եմ» խորագիրը: Սցենարը կազմել և միջոցառումը կազմակերպել էր դպրոցի դաստիարակ-կազմակերպիչ Հռիփսիմե Ավետիսյանը և դպրոցի Աշակերտական խորհրդի անդամները: Մասնակիցները հանդես եկան երգով, պարով և հրաշալի ասմունքով: Արձակ և չափածո խոսքով ներկայացրեցին պատմության քառուղիներով անցած հայ ժողովրդի ճայատագիրը մինչև մեր օրերը, մինչև Անկախության լուսավոր ներկան: Երգերի կատարումները ուղեկցվում էին պարային համադրումով: Միջոցառումն անցավ ուրախ և տոնական բարձր տրամադրությամբ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև 11-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Խաչատրյանի նկարների ցուցահանդեսը՝ «Հայրենիքը ես եմ» թեմայով: Տնօրեն Հ. Այվազյանի կողմից Արևիկը պարգևատրվեց շնորհակալագրով: Հանդիսատեսը «Հայաստան» երգի ուրախ հնչյունների տակ ազգագրական պարով ավարտեց դիտումը՝ բոլորը մասնակից դարձան օրվա խորհրդին և բարձր տրամադրությամբ լքեցին դահլիճը: … Հայաստա˜ն ասելիս աշխարհն իմ տունն է, Հայաստա˜ն ասելիս էլ մահն ում շունն է՝ Կլինե’մ, կմնամ այսպես…

Արմավիր, գ. Տանձուտի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: