Նորություններ

Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել

Սպորտ 2018-10-01

Վրաստանում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան: Օլիմպիադա-2018-ի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Մակեդոնիայի հետ՝ փայլուն հաղթանակ տանելով 3.5:0.5 հաշվով: Մասնավորապես՝ սպիտակներով խաղացող Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել Նիկոլա Նիկոլովսկիի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Վլադիմիր Գեորգևի նկատմամբ: Հաղթանակ է տարել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը՝ կրկին սևերով հաղթելով Տրայկո Նեդևին: Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Կիրիլ Գեորգիևի հետ: Նշենք, որ այս տուրից հետո մեր հավաքականը 8-րդ տեղում է՝ 10 միավոր ցուցանիշով: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: