Նորություններ

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Կրթական 2018-09-29

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում «Հավերժի ճամփորդը» խորագիրը կրող միջոցառումով եզրափակվեց Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը։ Միջոցառման կազմակերպիչ Հ․ Պողոսյանը բեմադրել էր Գ․ Էմինի «Հավերժի ճամփորդը»՝ այն համեմելով գեղեցիկ ասմունքով, երգով և պարով։ Դահլիճը տոնական էր, իսկ էկրանին ողջ միջոցառման ընթացքում ներկայացվում էր հայ ժողովրդի անցած ուղին խորհրդանշող նկարներ։ Աշակերտները իրենց դերը կատարում էին մեծ ոգևորությամբ, բարձր էր հայրենասիրական ոգին։ Միջոցառումը աշակերտների մեջ սեր արթնացրեց դեպի իր ժողովուրդը՝ մեկ անգամ ևս ցույց տալով հայ ժողովրդի անցած փառապանծ ուղին։

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: