Նորություններ

Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը՝ Տաշքենդի մրցաշարի հաղթող

Սպորտ 2018-09-29

Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը, Տաշքենդի մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթել է Անաստասիա Պոտապովային։ 1 ժամ 3 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:2, 6:1 հաշվով: Հանդիպման ընթացքում Մարգարիտան թույլ է տվել 3 կրկնակի սխալ և 7 հնարավորից իրացրել 5 բրեյք-փոյնթ: Պոտապովայի ակտիվում գրանցվել է 1 էյս և 4 կրկնակի սխալ: 24-ամյա Մարգարիտայի կարիերայում սա երկրորդ տիտղոսն է, եթե հաշվի առնենք միայն WTA-ի (Կանանց թենիսի միջազգային ասոցիացիա) մրցաշարերը: Այս հաղթանակի համար Մարգարիտա Գասպարյանը կստանա 280 վարկանիշային միավոր և 43.000 դոլար մրցանակային գումար: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: